211652_close_icon
views-count7716 դիտում article-date 09:21 04-08-2017

Մարտունիում անցկացվել է «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի մրցաշար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Օգոստոսի 2-3-ը Մարտունիի հանրային լողափում տեղի է ունեցել «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի հանրապետական կարգի առաջնություն, որին մասնակցել են 200 ից ավելi մարզիկներ Մարտունիի, Երևանի Դինամո, Երևանի Էրեբունի, Արարատի, Աբովյանի, Վանաձորի, Ճամբարակի, Փարաքարի, Իջևանի, Վայքի և Լիճքի մարզադպրոցններից։ Երկօրյա մրցումների արդյունքում Մարտունիի Մարզադպրոցի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 1-ին հորիզոնակը: Մրցաշարը, որը կազմակերպվել էր Մարտունու մարզադպրոցի մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյանների կողմի, անցկացվում էր երկրորդ անգամ: «Սևանա լիճ 2017» մրցաշարի ավարտին լավագույն բռնցքամարտիկները Մարտունիի մարզադպրոցի մարզիչ Վարդան Դավթյանի կողմից պարգևատրվել են հուշանվերներով, իսկ համայնքի ավագանիներ Տիգրան Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Արմեն Մոսոյանը և Մարտունի համայնքի բնակիչ Արմեն Գասպարյանը մարզադպրոցին մարզական գույքով ապահովելու համար պարգևատրվել են շնորհակալագրերով և հուշանվերներով: Մրցաշարի բացման խոսքում Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը կարևորել է նմանատիպ մրցաշարերի անցկացման կարևորությունը համայնքային կյանքն ավելի ակտիվ դարձնելու և աճող սերնդի կոփման ու սպորտային դաստիարակության գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր