211652_close_icon
views-count5853 դիտում article-date 11:23 01-08-2017

Ռուսաստանը 800 տոննա ալյուր է ուղարկել Հյուսիսային Կորեա

Ռուսական իշխանությունները որպես մարդասիրական օգնություն՝ 800 տոննա վիտաիններով հարստացված ալյուր են ուղարկել Հյուսիսային Կորեա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հյս. Կորեայիում ՌԴ-ի դեսպանատունը, փոխանցում է gazeta.ru-ն։ «Այս անգամ Նախոդկայից Հյուսիսային Կորեա է հասցվել շուրջ 800 տոննա ալյուր»,-ասված է հայտարարության մեջ։ Օգնությունը ուղարկվելու է ջրհղեղներից տուժած Տյանգան և Կանվոն նահանգներ, որտեղ այդ ալյուրից պատրաստվելու են թխվածքաբլիթներ և բաժանվելու են հիմնականում երեխաներին, կերակրող մայրերին ու հղի կանանց։ World Food Program միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Կան Վոնը իր երաշխագիտությունն է հայտնել Մոսկվային՝ տրամադրված օգնության համար։

Նմանատիպ նյութեր