211652_close_icon
views-count14448 դիտում article-date 19:35 31-07-2017

ՀՀԿ-ական Աննա Օհանյանը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ

Հուլիսի 25-30-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի է ունեցել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամենամյա ամառային հավաքը, որն այս տարի կրել է «Եվրոպայի վաղվա առաջնորդները» խորագիրը: Տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Հավաքի ընթացքում գումարվել EDS ամենամյա ժողովը, որի ընթացքում կազմավորվել է EDS նոր Գործադիր Բյուրոն, ընտրվել են լիիրավ անդամները: EDS նոր նախագահ է ընտրվել Վիրջիլիո Ֆալկոն: Հավաքին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնող Աննա Օհանյանը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովից բացի ծրագրի ընթացքում ձևավորվել են նաև մյուս մշտական աշխատանքային խմբերը՝ Եվրոպական քաղաքականությունների և Բարձրագույն կրթության ու հետազոտությունների: [img]http://shamshyan.com/ups/images/0071738001501513522577218.jpg[/img]

Նմանատիպ նյութեր