211652_close_icon
views-count7662 դիտում article-date 21:44 30-07-2017

Սամվել Աղաջանյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում: Այսօր Հայաստանի հաշվարկին երրորդ բրոնզե մեդալը բերեց 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը: Երրորդ տեղի համար գոտեմարտում Սամվելը 7:0 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ցվետան Սիրաշկիին: Բոսնիա եւ Հերցեգովինայում, ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի սաներն ընդհանուր առմամբ նվաճեցին երեք բրոնզե մեդալ:

Նմանատիպ նյութեր