211652_close_icon
views-count67611 դիտում article-date 16:22 30-07-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզում. գնացքի գծերի վրա հայտնաբերվել է կնոջ դի. ըստ տեղեկությունների՝ նա իրեն նետել է գնացքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան Փամբակ գյուղի տարածքում գնացքի գծերի վրա կնոջ դի կա: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել համապատասխան ծառայությունների աշխատակիցները, ովքեր գծերի վրա հյատնաբերել են դին: Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են մահացածի ինքնությունը: Եվ կա 2 վարկած. կամ նա ինքնասպանություն է գործել, նկատելով մոտեցող գնացքը՝ իրեն նետել է նրա տակ, կամ դժբախտ պատահար է տեղի ունեցածը: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի:[/b] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր