211652_close_icon
views-count12410 դիտում article-date 15:01 29-07-2017

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է ավելի քան 180 անգամ, կիրառել է ականանետեր. ՊԲ

Հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ շփման գծի հյուսիսային ուղղությամբ, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաեւ 60 միլիմետրանոց ականանետեր: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին եւ վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր