211652_close_icon
views-count4050 դիտում article-date 21:46 25-07-2017

ԵՄ-ն հուլիսի 26-ին քննարկելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը՝ «Սիեմենս»-ի սկանդալի կապակցությամբ. «Ազատություն»

Եվրամիության դեսպանները հուլիսի 26-ին քննարկելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը՝ «Սիմենս»-ի հետ կապված սկանդալի պատճառով։ Այս մասին Թվիթերում գրել է [url=https://www.azatutyun.am/a/28637401.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը։ Հիշեցնենք, «Սիմենս» կոնցեռնի չորս գազային տուրբինները, ի հեճուկս գործող պայմանագրի, Ռուսաստանի տարածքից բռնակցված Ղրիմ են տեղափոխվել։ «Եվրամիության երկրների դեսպանները քննարկելու են, թե արժե չորս անձի ևս ընդգրկել ռուսաստանյան պատժամիջոցների ցանկանում՝ Ղրիմում տուրբինների հետ կապված սկանդալի պատճառով», - գրել է «Ազատության» թղթակիցը։ Նախօրեին Գերմանիան Բրյուսելին կոչ է արել ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ պնդելով, որ գերմանական ընկերության չորս գազային տուրբինները, որոնք 2016 թվականի ամռանն առաքվել են Կրասնոդարի երկրամաս, ապօրինաբար տեղափոխվել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ, ինչը պայմանագրի և Եվրամիության կանոնների կոպիտ խախտում է: Բեռլինը ձգտում է ևս չորս իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանել՝ արգելելով նրանց մուտքը Եվրամիության տարածք կամ սառեցնելով նրանց հաշիվները ԵՄ-ի տարածքում։ Առայժմ մինչև սեպտեմբեր գործող սահմանափակումների այդ փաթեթը ընդգրկում է 150 անձի և 37 ընկերությունների։ Ավելի վաղ գերմանական իշխանությունները հայտարարել էին, որ «Սիմենս»-ի հետ կապված սկանդալն էլ ավելի է սրելու երկու երկրների հարաբերությունները։

Նմանատիպ նյութեր