211652_close_icon
views-count41715 դիտում article-date 19:04 25-07-2017

«Շումախերական» ավտովթար Երևանում. կողաշրջված ավտոմեքենայի միջից վիրավոր վարորդին դուրս են բերել «Վի-Էլ-Վի» խանութի աշխատակիցները, ում հետո հիվանդանոց է տեղափոխել տաքսու վարորդը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում «Բյութ» մակնիշի 29 ՏՕ 526 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրազի փողոցում «Վի-Էլ-Վի» էլեկտրատեխնիկայի խանութի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկի վրա, առաջ ընթացել և կողաշրջվելով հայտնվել բետոնե սալիկների վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Երևան քաղաքի բնակիչ 39-ամյա Սևակ Մկոյանը, «Վի-Էլ-Վի» էլեկտրատեխնիկայի խանութ սրահի աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տաքսու վարորդի օգնությամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Պարույր Մելքոնյանն ու Լյուդվիգ Օհանյանը, ովքեր հսկողություն են կատարում դեպքի վայրում, մինչև կժամանեն Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով կոտրվել են ավտոմեքենայի ձախ առաջին և հետևի անվահեծանները: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:[/b] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր