211652_close_icon
views-count6762 դիտում article-date 18:17 24-07-2017

Տեղորոշիչ ծառայություն արբանյակային հեռախոսահամարով` տրանսպորտային համակարգը կազմակերպելու համար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ամերիկյան «Գլոբալսթար» ընկերության կարգավորման հարցերով փոխնախագահ Բարբի Փոնդերին: Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Ընկերությունը հիմնադրվել է 1991թ-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում մասնավոր բաժանորդներին և պետական կառույցներին մատուցում է արբանյակային կապի ծառայություններ: Բարբի Փոնդերը ներկայացրեց ընկերության ծառայություններից մեկը, որը հնարավորություն է տալիս ունենալ «Գլոբալսթար» արբանյակային հեռախոսահամար, ներմուծել ստանդարտ 140 նիշանոց կարճ հաղորդագրություն: Գտնվելով աշխարհի ցանկացած կետում, որտեղ չկա բջջային կապ` սարքի մեկ կոճակի հպումով հնարավոր է արբանյակի միջոցով գտնվելու վայրի մասին հաղորդագրությունն ուղարկել ընկերներին ու ընտանիքի անդամներին: Ընկերությունն առաջարկում է նաև տեղորոշիչ (tracking) ծառայություններ` տրանսպորտային համակարգը կազմակերպելու և վերահսկելու ոլորտում: Նախարարը, նշելով, որ Հայաստանի տարածքի 90 տոկոսից ավելին ապահովված է բջջային ազդանշանով, ընկերության փոխնախագահին առաջարկեց համագործակցության ուղիներ քննարկել տեղական մասնավոր շահագրգիռ ընկերությունների հետ:

Նմանատիպ նյութեր