211652_close_icon
views-count4797 դիտում article-date 19:35 22-07-2017

Եգիպտոսի դատարանը դատախազի սպանության գործով 28 մարդու մահապատժի է դատապարտել

Կահիրեի քրեական դատարանը երկրի գլխավոր դատախազի սպանության գործով 28 մարդու մահապատժի է դատապարտել: Այդ մասին գրում է ТАСС-ը: Դատախազը սպանվել էր 2015 թվականին: Սպանության գործով կասկածվել է 67 մարդ, որոնցից 16-ը փախուստի մեջ են: Նրանց մեծ մասը «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամներ են: Հիշեցնենք, որ Եգիպտոսի գլխավոր դատախազը սպանվել է 2015 թվականին` Կահիրեում: Նրա մեքենայի մեջ պայթուցիկ է տեղադրված եղել:

Նմանատիպ նյութեր