211652_close_icon
views-count10991 դիտում article-date 17:01 22-07-2017

Մասիմիլիանո Ալեգրի. Չգիտեմ, ինչ է կատարվում «Բարսելոնայում»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է այն տեղեկությունները, որ թիմի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: «Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում «Բարսելոնայում»՝ Նեյմարի ու ՊՍԺ-ի հետ կապված: Եվ չգիտեմ, կփորձի արդյոք «Բարսելոնան» փոխարենը ինչ որ մեկին գնել: Սակայն ես չեմ մտահոգվում կորցնել Դիբալային: Այդ մասին չեմ անհանգստանում: Ինչ վերաբերում է Բոնուչիի տեղափոխությանը «Միլան», ապա նա ընտրություն է կատարել և այդ մասին հայտնել «Յուվեին»: Այդպես հաճախ է ֆուտբոլում լինում, խաղացողը երբեմն զգում է, որ անհրաժեշտ են փոփոխություններ: Ուրիշ պատճառներ չկան», ասել է Ալեգրին:

Նմանատիպ նյութեր