79635 դիտում
10:11 17-07-2017
Երևանում վարորդը Mercedes-ով մխրճվել է խանութի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Վ. Աճեմյան փողոցի 18/2 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել խանութի մեջ՝ ամբողջովին փլուզելով խանութի ցուցափեղկն ու պատուհանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Մանուչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևանի բնակիչ Կարեն Սրապիոնյանը, իսկ խանութի սեփականատերն է Գեղամ Հարությունյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+