211652_close_icon
views-count11567 դիտում article-date 22:45 16-07-2017

Միհրան Հարությունյանը դարձյալ վիրահատության կենթարկվի

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը մեկ անգամ ևս վիրահատության կենթարկվի: Այս մասին նա գրառում է կատարել «Instagram»-ի իր էջում: «Կրկին ևս մեկ խնդրի հետ միայնակ մնացի: Ինձ բնորոշ է լինել մենակ, բնորոշ է, երբ առջևում բարդ և ծանր օրեր են սպասվում, և կրկնակի բնորոշ է դրանք հաղթահարելը: Հ.Գ. Մոսկվա-Լեհաստան. մեկնում եմ հերթական վիրահատությանը, այս անգամ ուսի շրջանում: Հուսով եմ` ամեն ինչ հաջող կանցնի, և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կկարողանամ վերադառնալ մարզումներին»,- գրառման մեջ նշել է Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր