211652_close_icon
views-count5852 դիտում article-date 10:02 16-07-2017

Թուրքիան նշում է հեղաշրջման փորձի տարեդարձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում հեղաշրջման փորձի տարեդարձի առթիվ կազմակերպված հանրահավաքում: Հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40620819]BBC[/url]-ին: Էրդողանը ժամանել է Ստամբուլ ինքնաթիռով՝ մեջլիսի նիստի ավարտից հետո: Նա ելույթ է ունեցել հավաքված մարդկանց առաջ, որոնք փակել էին Բոսֆորի կամուրջը, որտեղ անցած տարի տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և զինվորների միջև: Ներկայում կամուրջը ստացել է «Հուլիսի 15-ի տառապյալների կամուրջ« անվանումը և այստեղ բացվել է հուշակոթող: «Այդ օրը մարդկանց մոտ զենք չի եղել, նրանց մոտ եղեկ է դրոշ, որն ավելի կարևոր է, նրանց մոտ հավատ կար»,- ելույթում ասել է Էրդողանը և նշել, որ դավադիրներին պետք է մահապատժի ենթարկել:

Նմանատիպ նյութեր