211652_close_icon
views-count6216 դիտում article-date 14:42 15-07-2017

Թուրքիան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել նաև Քոնյայում ՆԱՏՕ- ի ռազմաբազա

Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականը: Գերմանացի պատգամավորները պատրաստվում էին հուլիսի 17-ին այցելել Քոնյայում ծառայող գերմանացի զինվորներին, սակայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից զանգահարել և հայտնել են, որ այդ այցը չեղյալ է համարվել: Կատարվածի առնչությամբ Գերմանիան բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին: Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը նշել է, որ ամենայն հավանականությամբ պաշտոնական Անկարայի նման որոշումը պայմանավորված է թուրք-գերմանական հարաբերություններում առկա վերջին լարվածությամբ:

Նմանատիպ նյութեր