Էրդողանը նախապայման է առաջ քաշել գերմանացի պատգամավորների մուտքը «Ինջիրլիք» ռազմաբազա թույլատրելու համար
Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կքննարկեն գերմանացի պատգամավորների մուտքի հարցը թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա, սակայն պայմանով, որ նրանց մեջ չպետք է լինեն այն պատգամավորները, ովքեր Անկարային մեղադրում են ահաբեկչությանը սատարելու մեջ։
Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Hurriyet-ը։
«Մեր արտաքին գործերի նախարարները կքննարկեն այդ հարցն իրար հետ, և մենք որոշում կկայացնենք»,-ասել է Էրդողանը Բրյուսելում նԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական իշխանությունները Բունդեսթագի մի քանի անդամների մեղադրել էին Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։