211652_close_icon
views-count9446 դիտում article-date 21:05 13-07-2017

Լևոն Արոնյանը արագ ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ. FIDE Grand Prix

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Պարտիան ավարտվեց 18-րդ քայլում: Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել: 7-րդ տուրից հետո Արոնյանն ու Գիրին ունեն 3.5-ական: Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ նախորդ 6 տուրերում Լևոն Արոնյանը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 4 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Նմանատիպ նյութեր