211652_close_icon
views-count65405 դիտում article-date 15:48 11-07-2017

Ռուսաստանի Դաշնությունում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. Mercedes Vito-ն գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] -ի տեղեկություններով՝ այսօր հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Անապա ավտոճանապարհին Mercedes Vito մակնիշի 34 FZ 906 համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների՝ ՌԴ տարածքում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նեվիննոմինսկի հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են Երևանի բնակիչներ, 56-ամյա Սեյրան Շահվերդյանը, 56-ամյա Արսեն Ազիզյանը, 32-ամյա Սոֆիկ Ալոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Ս. Շահվերդյանն է եղել, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արկադի Պետրոսյանցի անվամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com [/color]-ի տեղեկություններով՝ վիրավորները գտնվում են միջին ծանրության վիճակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր