211652_close_icon
views-count54443 դիտում article-date 23:18 06-07-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. գլխիվայր շրջված Mitsubishi-ի վարորդին ոստիկանները փնտրում են, իսկ հավաքվածներն էլ «մատերի վրա խաղացնում էին նրանց»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հուլիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 16:40-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 24 ՍՏ 586 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան - Գառնի - Գեղարդ ավտոճանապարհի Գեղարդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր ժամանած Ոտիկանության Գառնիի բաժանմունքի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչին դեպքի վայրում ինչ-որ մարդիկ «մատերի վրա խաղացնում էին», չասելով, թե ով է վարել ավտոմեքենան և արդյոք տուժածներ կան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր