211652_close_icon
views-count6343 դիտում article-date 17:05 05-07-2017

Արաբական երկրները ստացել են Կատարի պատասխանը իրենց վերջնագրին

«Ալ-Արաբիա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Կատարը պատասխանել է արաբական երկրների վերջնագրին: Այս մասին հայտնում է TACC-ը: Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիությունները, Բահրեյնը և Եգիպտոսը ստացել են իրենց պահանջների վերաբերյալ Կատարի իշխանությունների պատասխանը: Այս մասին ասվում է 4 երկրների համատեղ հայտարարության մեջ, որի մի մասը հրապարակել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը: Արաբական երկրները Կատարի պատասխանը ստացել են վերջնագրի երկարաձգված ժամկետը լրանալուց առաջ: Ստացված պատասխանի բովանդակությունը չի հրապարակվում:

Նմանատիպ նյութեր