211652_close_icon
views-count29389 դիտում article-date 22:48 04-07-2017

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը անկեղծ զարմացավ ու շնորհավորեց հայ մարզիկներին Ռումինիայից ոսկե ավարով վերադառնալու համար.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 04-ին Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Պարոն Էյջի Տագուչին այցել է ԿԿԱՖ մարզադպրոց, շնորհավորելու մեր հավաքականի փայլուն հաղթական ելույթները` հուլիսի 1-ին Ռումինիայում տեղի ունեցած ԿԻՈԿՈՒՇԻՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ մրցաշարին: Մարզիկներին շնորհավորելուց հետո, տեղի է ունեցել Նորին Գերազանցության և ԿԿԱՖ նախագահ, միջազգային սև գոտի IV դան Սպարտակ Գասպարյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են մարտարվեստի հանրայնացմանն ու զարգացմանը, նաև հետագա միջազգային մրցելույթներին Հայաստանի հավաքականի մասնակցությանն առնչվող հարցեր: Պարոն Տագուչին նաև խոսել է մեր հավաքականի ռեկոդային թվի մասին և զարմացած նշել, որ ինքն անձամբ, որպես ճապոնացի, հիացած է մեր մարզիկների ելույթներով և գրաված տեղերի աննախադեպ քանակով: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին, Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած Կիոկուշինի Աշխարհի Գավաթի խաղերին ԿԿԱՖ պատվիրակությունը մասնացել է ռեկորդային 63 հոգանոց կազմով (50 մասնակից 13 մարզիչ): Մեր մարզիկների հաջողություններն ու նվաճումները միմիայն հպարտություն են ներշնչում. այսպիսով՝ 8 առաջին տեղ, 22 երկրորդ տեղ և 10 երրորդ տեղ։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր բոլոր մարզիկներին։ 50 մասնակից և 40 հաղթական պատվավոր տեղեր։ Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 310+
310+

Նմանատիպ նյութեր