23473 դիտում
21:48 18-07-2022
Հայաստանի պրոֆեսիոնալ K-1 ֆեդերացիայի մարզիկները Իրանից վերադարձան հարուստ «ավարով». այնտեղ ծածանեցին Եռագույնն ու հնչեցրեցին Հայաստանի հիմնը, ապացույցը ոսկե մեդալներն ու չեմպիոնական գոտիներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 18-ին, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան վերադարձան պրոֆեսիոնալ K-1 ֆեդերացիայի մարզիկները՝ հարուստ «ավարով»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 13-ին ֆեդերացիայի մարզիկները՝ նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ մեկնեցին Իրան՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված «Ջու Բոկսինգ» ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցումներին։ Այն տեղի ունեցավ հուլիսի 14-15-ը։
Մրցաշարին ֆեդերացիայից մասնակցում էին 7 մարզիկներ, Էրիկ Մելքոնյանը, Ռոբերտ Կարապետյանը, Հակոբ Հակոբյանը․ Նարեկ Նշանյանը, Նարեկ Գևորգյանը։
Նրանցից Ն․Գևորգյանը մենամարտել է պրոֆեսիոնալ մենամարտում։
7 մարզիկներից 5-ը տարան փայլուն հաղթանակ, այդ թվում նաև՝ Ն․ Գևորգյանը։
Հայ մարզիկները պայքարում էին չեմպիոնական գոտիի համար, և 5 մարզիկներ պարգևատրվեցին չեմպիոնական գոտիներով։
Այսօր Իրանում իրենց փայլուն հաղթանակներով Եռագույնը ծածանած այնտեղ Հայաստանի հիմնը հնչեցրած մեր մարզիկներին Երևանում դիմավորեցին նրանց հարազատները, ընկերները, այդ թվում՝ մարզական։
Չեմպիոնները իրենց հաղթանակներով ապացուցեցին, որ առանց պետական հովանավորության՝ իրենք գտնվեցին բարձունքում, ու մրցումների 2 օրերին թե իրանցիները, թե մյուս մասնակիցները ավելի շատ խոսում էին հայ չեմպիոնների տարած փայլուն հաղթանակներից, քան իրենց մարզիկներից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 345+
345+