211652_close_icon
views-count134585 դիտում article-date 14:14 03-07-2017

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Աբովյանի նոր գերեզմանատանը՝ իրենց տատ ու պապի գերեզմանի կողքին, հարազատները հայտնաբերել են հանելուկային մի նոր գերեզման հիշեցնող հողաթումբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ՝ Ամալյա Գրիգորյանն ու Վառվառա Գևորգյանը իրենց մյուս հարազատների հետ միասին հայտնվել են անհասկանալի իրադրության մեջ: Բանն այն է, որ նրանցից մեկի հոր ու մոր, իսկ մյուսի՝ ամուսնու հոր ու մոր գերեզմանի կողքին, որը գտնվում է Աբովյան քաղաքի նոր գերեզմանատանը, սույն թվականի ապրիլ ամսվա վերջին հայտնվել է մի գերեզման հիշեցնող հողաթումբ, որի տակ, ըստ գերեզմանատան պահակի և տնօրենի, մարդ է թաղված, իսկ թե ո՞վ է այդ մարդը, կամ նրա հարազատները, ինչո՞ւ է հենց այդտեղ թաղված, դա էլ հենց տարակուսանքի, մտածելու և անհանգստանալու տեղիք է տալիս կանանց: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Պապիկը մահացել է 2006 թվականին, իսկ տատիկը՝ 2011 թվականին: Այստեղ հուղարկավորել ենք, հաճախակի այցի ենք գալիս, բայց այն, ինչ տեսանք ապրիլի վերջին կատարած այցի ժամանակ՝ անբացատրելի է: Զատիկից երկու օր առաջ իմ որդին եկել է՝ մաքրել գերեզմանը և ոչ մի արտառոց բան չի եղել, Սուրբ Զատիկին մենք ենք եկել, կրկին ոչ մի բան չի եղել: Ապրիլի 28-ին եղբայրս է եկել գերեզման և նկատել, որ մեկ այլ մարդու են թաղել ծնողների մոտ: Նույն օրը դիմեցինք պահակին, նա ասեց, որ հնարավոր չի, որից հետո իրեն բերեցինք այստեղ, ցույց տվեցինք ու հիմա էլ ասաց, որ 200 հոգանոց թաղում է եղել, փոսն ինքն է փորել, իսկ իրենց ասել են, որ թաղում են իրենց տատիկի ու պապիկի մոտ: Դրանից հետո դիմեցինք քաղաքապետարան, ոստիկանություն, բայց մինչև հիմա դեռ ոչինչ պարզ չէ: Գերեզանատան տնօրենն էլ ասում է՝ միգուցե սա ձեր հարազատների գերեզմանոցը չէ, կամ թաղվածն իսկապես ձեր հարազատն է: Ես ունեմ իմ մոտ նկարահանած թաղման արարողությունը ու այնտեղ պարզ երևում է, որտեղ ենք բերում մեր ծնողներին թաղում, իսկ որ այդ հարևանությամբ թաղված անհայտ անձը մեզ բարեկամ չէ, դրանում վստահ եմ: Մենք վախենում ենք՝ մեկին սպանած լինեն, բերած էստեղ թաղած լինեն, կամ այլ բան լինի հողաթմբի տակ թաքցրած: Մենք խնդրում ենք, որ այս գործը բացահայտվի, թող գերեզմանը քանդեն, տեսնեն՝ ո՞վ է այդտեղ թաղված, ո՞վ է թաղել, ինչո՞ւ հենց մեր ծնողների մոտ ու տեղափոխեն, այլ տեղ հուղարկավորեն»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր