211652_close_icon
views-count4823 դիտում article-date 10:29 02-07-2017

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը բանտից ազատ է արձակվել

Իսրայելի նախկին վարչապետ Էհուֆ Օլմերթը, որը դատապարտվել էր կոռուպցիայի մեղադրանքով, այսօր՝ կիրակի առավոտյան ազատ է արձակվել: Օլմերթը ազատազրկվել էր անցած տարի փետրվարին՝ 19-ամսյա ժամկետով, Երուսաղեմում բնակելի թաղամաս կառուցելուն օժանդակելու համար կաշառք վերցնելու, ինչպես նաև արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքներով: Նա Իսրայելի պատմության մեջ առաջին ղեկավարն է, որ դատապարտվել է ազատազրկման: Օլմերթը պատիժը կրում էր «Մաասիյագու» բանտում, Թել-Ավիվից 20 կմ հեռու, որտեղ պահվում են տնտեսական հանցագործություն կատարածները: Անցած շաբաթ նա հիվանդանոց էր տեղափոխվել կրծքավանդակի շրջանում ցավերի գանգատներով: Դրան զուգահեռ մի շարք քաղաքական գործիչներ կոչ արեցին ազատ արձակել 71-ամյա գործչին, հաշվի առնելով նրա վաստակը պետության նկատմամբ: Հունիսի 29-ին ներման հանձնաժողովը որոշել է ժամկետից շուտ ազատ արձակել Օլմերթին, իսկ դատախազությունը չի բողոքարկել այդ որոշումը: Նշենք, որ Օլմերթը գլխավորել է Իսրայելի կառավարությունը 2006-2008թթ:

Նմանատիպ նյութեր