211652_close_icon
views-count121694 դիտում article-date 19:32 30-06-2017

Երևանում Mercedes-ով բախվել են ճանաչված երգչուհի Սյուզի Մելիքյանի Range Rover-ին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Իսակովի պողոտայում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Range Rover մակնիշի 55 ԼN 555 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն վարորդները հրաժարվել են ՃՈ աշխատակիցների ծառայությունից, իսկ Mercedes-ի վարորդն էլ ընդունել է, որ վթարի մեղավորը ինքն է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը վարել է ճանաչված երգչուհի Սյուզի Մելիքյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր