211652_close_icon
views-count9410 դիտում article-date 20:08 26-06-2017

Հովհաննես Բաչկով. Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին

Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ), վերադառնալով հայրենիք ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով: [b]- Հովհաննես, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես: [/b] - Անկեղծ ասած, ինքս էլ մինչեւ վերջ չեմ գիտակցում` ինչ եմ արել: Մեծ ուրախություն եմ զգում: Այս Եվրոպայի առաջնությունն ինձ համար չորրորդն էր: Վաղուց էի ձգտում հաղթանակի, բայց տարբեր պատճառներով չէր հաջողվում: Այս հաջողությունը իմ` մարզիչների հետ կատարած մեծ եւ քրտնաջան աշխատանքի արդյունքն է: [b]- Ամենաբարդը անգլիացու հետ եզրափակիչ մենամա՞րտն էր: [/b] - Բոլոր մենամարտերն էլ հեշտ չէին, եւ ես հատուկ որեւէ մեկը չեմ առանձնացնի: Լյուկ Մակորմեկը լավ բնռցքամարտիկ է: Նրա հետ առաջին անգամ էի հանդիպում: Սակայն, Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած 2016 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթել էի նրա երկվորյակ եղբորը, որը հետագայում մեկ քաշային կարգ վեր բարձրացավ: [b]- Այնուամենայնիվ, ինչպե՞ս ընթացավ քո «ոսկե» պայքարը: [/b] - Առաջին ռաունդում դժվար էր, քանի որ ընտրած մարտավարությունը չէր անցնում: Սակայն, երկրորդ եւ երրորդ ռաունդներում ինձ հաջողվեց փոխել պայքարի ընթացքը եւ հասնել վաստակած հաղթանակին: Դա անգամ մրցակցի եւ նրա մարզչական շտաբի արձագանքից էր երեւում, բայց ես, մինչեւ վերջին պահը մրցավարների կողմից ինչ-որ «անակնկալի» էի սպասում: [b]- Անհաջող առաջին ռաունդից հետո մարզիչներն ի՞նչ ասացին քեզ: [/b] - Դավիթ Թորոսյանն անհրաժեշտ ճշգրտումներն արեց եւ նաեւ ասաց. «Նա քոնն է: Նվագիր դուդուկդ եւ նա թող պարի»: Ինչպես կարող էի պարտվել նման խոսքերից հետո (ծիծաղում է): [b]- Ինչ որ մեկին նվիրեցի՞ր հաղթանակդ: [/b] - Իմ բոլոր հաղթանակները ես միշտ նվիրում եմ հայ ազգին

Նմանատիպ նյութեր