211652_close_icon
views-count7814 դիտում article-date 20:25 25-06-2017

«Լոնդոնի աչքի» այցելուները տարհանվել են չպայթած արկի մասին հաղորդագրությունների պատճառով

Լոնդոնի կենտրոնում գտնվող «Լոնդոնի աչք» պտտօղակի այցելուները տարհանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած արկի մասին հաղորդագրությունների պատճառով: Այս մասին հայտնում է Evening Standard-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության աշխատակիցներն արգելափակել են տեղանքն այն բանից հետո, երբ բոլոր այցելուները լքել են պտտաօղակի տարածքը: Ենթադրվում է, որ արկը գտնվում է Թեմզա գետի ափին: Ականատեսների խոսքով՝ տարածքի վերևում ուղղաթիռ է պտտվում:

Նմանատիպ նյութեր