211652_close_icon
views-count3230 դիտում article-date 18:12 24-06-2017

ԱՊՀ քաղաքացի գրոհայինները վերադառնում են ԱՊՀ երկրներ. Անդրեյ Նովիկով

Օտար երկրներում գրոհայինների շարքերում մարտական պատրաստություն անցած ԱՊՀ ավելի քան 2 հազար քաղաքացի հետախուզման մեջ է գտնվում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու հանձնաժողովներում հանդես գալով զեկույցով, հայտնում է [url=http://tass.ru/politika/4362547]ТАСС[/url]-ը: «Այս տարվա հունիսի դրությամբ ահաբեկչական և ծայրահեղական բնույթի հանցագործությունների իրականացման համար հետախուզման մեջ է գտնվում ԱՊՀ պետությունների ավելի քան 7 հազար քաղաքացի: Հատուկ ընդգծեմ, որ նրանցից ավելի քան 2 հազարը մասնակցել են երրորդ երկրների տարածքում ռազմական գործողությունների անօրինական զինված խմբավորումների և միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում»,- հայտնել է պաշտոնյան: Խոսելով գրոհային-ահաբեկիչների խնդրի մասին՝ նա նշել է, որ Աֆղանստան-Պակիստան գոտում, Սիրիայում և Իրաքում զինված հակամարտություններին մասնակցած ԱՊՀ երկրների քաղաքացիները (առկա տվյալների համաձայն՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ), ստանալով իրական մարտական պատրաստություն և փորձ, սկսել են վերադառնալ ԱՊՀ պետությունների տարածքներ՝ տեղերում իրենց կենտրոններն ուժեղացնելու համար:

Նմանատիպ նյութեր