211652_close_icon
views-count17959 դիտում article-date 19:06 23-06-2017

«Վերնիսաժ»-ի բացառիկ անդրադարձը Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պատմությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

«Վերնիսաժ»-ի այս թողարկման հյուրերը գյումրեցիներն են, ովքեր իրենց հատուկ հումորով և կոլորիտով բացում են աճեմյանական թատրոնի կուլիսները: «Վերջին շրջանում Գյումրու թատրոնը երիտասարդացել է, այժմ ժամանակակից թատրոն ունենք՝ համաշխարհային իրարանցմանը հաղորդակից: Իհարկե, դեռ շատ անելիքներ կան: Գյումրում գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որն ամեն տարի թարմ «արյուն» է ներարկում թատրոն»,-նշում է Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը: Ըստ ռեժիսոր, թատերագետ Նիկոլայ Ծատուրյանի, Գյումրին միշտ սրամիտ քաղաք է եղել, այդպես էլ մնում է մինչև օրս: Հաղորդման մասնակից հյուրերը տաղավարում կիսվում են իրենց հիշողություններով ու հումորային պատմություններով: «Վերնիսաժ»-ի այս թողարկումը եթերում կլինի շաբաթ օրը, ժամը՝ 21:30-ին Արմենիա TV-ի եթերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր