12259 դիտում
13:49 20-06-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի կոմպոզիտոր Գիա Կանչելիին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գիա Կանչելիին, ով ժամանել է Հայաստան հունիսի 18-20-ը Երևանում անցկացվող Կանչելիին նվիրված փառատոնին մասնակցելու նպատակով:
Ողջունելով անվանի կոմպոզիտորին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում շատ սիրում ու բարձր են գնահատում Գիա Կանչելիի արվեստը, ինչի վկայությունն է նրան նվիրված երևանյան փառատոնը: Այն, ըստ Նախագահի, կոմպոզիտոր Կանչելիի երաժշտական ժառանգության նկատմամբ հայ հանդիսատեսի սիրո և ճանաչման լավագույն դրսևորումն է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ճանաչված կոմպոզիտորին, ով իր մեծ ներդրումն ունի հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:
Գիա Կանչելին նշել է, որ իր ստեղծագործական գործունեության մի զգալի ժամանակահատված ուղղակիորեն կապված է Հայաստանի հետ՝ իր յոթ սիմֆոնիաներից վեցը գրել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը և այդ կապակցությամբ երկար ժամանակ է անցկացրել Հայաստանում՝ ձեռք բերելով անկրկնելի ընկերներ հայ կոմպոզիտորների շրջանում: Անվանի մտավորականը ջերմությամբ է հիշել նրանց հետ հանդիպումներն ու շփումները՝ ընդգծելով, որ դրանցով մինչ այսօր հպարտանում է:
Նշելով, որ հայ-վրացական հարաբերություններն այսօր գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, տարեցտարի առավել ամրապնդվում և խորանում են բարիդրացիական կապերը երկու ժողովուրդների միջև, զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ավագ սերնդի ներկայացուցիչների, այդ թվում՝ անվանի մարդկանց մեծ բարեկամության օրինակների վրա շարունակել կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին՝ խրախուսելով ակտիվ շփումները մշակույթի ոլորտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
8077 դիտում
15:04 18-04-2018
«Երաժշտությունն ինքնին կյանքն է». Գիա Կանչելիին նվիրված երեկո՝ Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում
3257 դիտում
17:14 02-11-2019
Հիշատակի երեկո՝ նվիրված Գիա Կանչելիին. հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր Գիդոն Կրեմերը
3679 դիտում
14:05 18-11-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
553 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
469 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
397 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ