211652_close_icon
views-count49925 դիտում article-date 16:34 15-06-2017

Լոռու մարզում բախվել են KAВЗ ավտոբուսը և Chrisler-ը. վերջինը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է Դեբեդ գետի ափին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Տրդատ Կիրակոսյանը իր վարած Chrisler մակնիշի 34 QC 567 համարանիշի ավտոմեքենայով Լոռու մարզի արդեն հանրահայտ դարձած Ախթալայի կամրջի մոտ բախվել է Ախթալայի բնակիչ՝ 64-ամյա Սեյրան Սարգսյանի վարած անձնական օգտագործման KAВЗ մակնիշի 38 UՏ 721 համարանիշի մարդատար ավտոբուսին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Chrisler-ը բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։ Վթարի հետևանքով Chrisler-ի 2 ուղևորուհիներ մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած Ալավերդու շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը։ Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորներ՝ 59-ամյա Հոռոմսիմ Կիրակոսյաը և 51-ամյա Վերա Խումարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ հրաժարվել են հոսպիտալացումից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր