211652_close_icon
views-count28885 դիտում article-date 21:52 14-06-2017

Խոշոր հրդեհ Վանաձորում. դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարների 3 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 19:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 42 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Այնուհետև 1 մարտական հաշվարկ էլ ժամանել է Վանաձորի թիվ 36 հրշեջ- փրկարարական ջոկատից: Հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Ամբողջությամբ այրվել է Վահան Գևորգյանին պատկանող տան խոհանոցը և տանիքը: Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարել է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության գնդապետ Կ. Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հրդեհի վայրում աշխատել է նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ս. Մնացականյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմուքնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր