211652_close_icon
views-count11231 դիտում article-date 19:16 14-06-2017

Ադրբեջանը 3,4 միլիարդ դոլարի ներդրումներ է կատարել Վրաստանում, Վրաստանը Ադրբեջանում՝ 72 միլիոնի

Վրաստանի տնտեսությունում Ադրբեջանի ներդրումները գնահատվում են 3,4 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման հարցերով նախարար Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հանդիպմանը Մուստաֆաևն ընդգծել է, որ Ադրբեջանում այժմ գործում է վրացական կապիտալով մոտ 280 ընկերություն, Վրաստանում՝ ավելի քան 200 ադրբեջանական ընկերություն: «Ադրբեջանական ներդրումները Վրաստանի տնտեսությունում գնահատվում են 3,4 միլիարդ դոլար, Ադրբեջանի տնտեսությունում վրացական ներդրումները՝ 72 միլիոն դոլար»,- հայտարարել է նա: Գախարիան ընդգծել է, որ Վրաստանը և Ադրբեջանն ունեն տնտեսական համագործակցության ընդլայնման համար պոտենցիալ: Նախարարները փոխանակվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման, տարանցիկ փոխադրումների և միասնական սակագների կիրառման, ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցության խորացման, առևտրի և ներդրումների վերաբերյալ կարծիքներով:

Նմանատիպ նյութեր