211652_close_icon
views-count3975 դիտում article-date 12:37 13-06-2017

Norway Chess. Արոնյանն ու Նակամուրան՝ առաջատարներ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/12/1069703/]հաղթեց [/url]աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Սպիտակներով խաղացող Արոնյանը պարտիայի հենց սկզբից գործեց շատ վստահ և արդեն 21-րդ քայլում ստացավ որոշիչ առավելություն, սակայն Կրամնիկն ընդունեց իր պարտությունը միայն 34-րդ քայլին: 6-րդ տուրում Կարլսեն – Վաշիե-Լագրավ, Նակամուրա – Կարյակին և Գիրի – Սո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Վիշվանաթան Անանդը ուժեղ գտնվեց Ֆաբիանո Կարուանայից: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած Լևոն Արոնյանը և Հիկարու Նակամուրան: Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն և Անիշ Գիրին իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր և կիսում են 3-6-րդ հորիզոնականները: 2.5-ական միավոր վաստակած Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան և Վիշվանաթան Անանդը կիսում են 7-10-րդ հորիզոնականները: Այսօր մրցաշարում հանգստյան օր է: [b]7-րդ տուր.[/b] Կարյակին-Արոնյան Կրամնիկ-Կարլսեն Վաշիե-Լագրավ-Գիրի Անանդ -Նակամուրա Սո– Կարուանա

Նմանատիպ նյութեր