211652_close_icon
views-count83819 դիտում article-date 11:27 13-06-2017

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 22-ամյա վարորդը Nissan-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. նա հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Այգեհովիտ գյուղի վարչական տարածքում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Նժդեհի 49 տան բնակիչ՝ 22-ամյա Հովհաննես Ներսիսյանը իր վարած Nissan Murano մակնիշի 35 CO 041 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե սյանը և արգելապատնեշներին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց նա մահացել է։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Անդրանիկ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանի կարգադրությամբ վթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվեցին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր