211652_close_icon
views-count9385 դիտում article-date 19:06 09-06-2017

Քիչ հավանական է, որ ահաբեկչական խմբավորումների շարժ լինի դեպի Հայաստան. իրանագետ

Չափազանց քիչ է հավանականությունը, որ ահաբեկչական խմբավորումների որոշակի անցումներ կամ շարժեր լինեն դեպի Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ին հարևան ԻԻՀ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը: «Իրանի այն հատվածները, որոնք սահմանակցում են ՀՀ-ի հետ, առանձնապես աչքի չեն ընկնում ծայրահեղ կրոնական խմբերի առկայությամբ: Ծայրահեղ կրոնական խմբերն ավելի շատ Իրանի հարավում և Արևմտյան հատվածում են, և չեն սահմանակցում Հայաստանին: Բայց նշեմ նաև, որ հունիսի 7-ին առաջին դեպքն էր, որ սահմանային գոտուց ահաբեկչությունները շարժվեցին դեպի մայրաքաղաք»,- ասաց իրանագետը: Նրա խոսքով՝ Իրանում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունը հերթական անգամ ապացուցեց, որ որևէ պետություն երաշխավորված չէ ահաբեկչությունից: Արտյոմ Տոնոյանի կարծիքով՝ Թեհրանում ահաբեկչության կազմակերպիչները փորձում էին հանկարծակի գրոհով Իրանին հունից հանել: Իրանագետի կարծիքով ահաբեկչությունը հակառակ էֆեկտն է ունեցել. այժմ Իրանում տեղի է ունենում ազգային զարթոնք:

Նմանատիպ նյութեր