6877 դիտում
12:47 09-06-2017
Պատգամավորները միաձայն ընդունեցին հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ միաձայն քվեարկությամբ ընդունել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» վերաբերյալ նախագիծը՝ 92 ձայնով: Այդ մասին հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը՝ ԱԺ-ից։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 91 կողմ,1 դեմ ձայներով:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020» թվականների ծրագիրն ընդունվեց 58 կողմ, 31 դեմ ձայներով։
Իսկ «Վարչատարածքային բաժանման» մասին օրենքի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հնարավորինս կարճ ժամկետում ունենալ համապատասխան զեկույց, թե խոշորացման առաջին փուլում ինչ արդյունքներն են արձանագրվել:
«Ելքը» չմասնակցեց քվեարկությանը:
Արդյունքում՝ նախագիծն ընդունվեց 57 կողմ և 24 դեմ ձայներով:
Նմանատիպ նյութեր
3252 դիտում
11:47 01-11-2018
Ազգային ժողովը միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը
14913 դիտում
16:16 09-07-2019
ԱԺ-ն միաձայն ընդունեց ապօրինի ծառահատումների համար պատիժը խստացնող օրենքի նախագիծը
Այս բաժնից
1072 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
1033 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան