211652_close_icon
views-count7092 դիտում article-date 21:28 07-06-2017

Սոմալիյի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել

Սոմալիյի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Պայթյունի մանրամասները դեռ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե կա ՞ն արդյոք զոհեր և վիրավորներ: Հիշեցնենք, որ Սոմալիում գործող «Աշ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը զինված պայքար է տանում երկրի կառավարության դեմ և խոչընդոտում ՄԱԿ-ի հումանիտար գործունեությունը: 2008 թվականին ԱՄՆ-ը խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և երկրում պատժամիջոցներ են գործում դրա դեմ:

Նմանատիպ նյութեր