Հունգարիայի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ժամանակով ժամը 01։27-ին ուժգին պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, ականատեսները պատմել են, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ նրա ալիքը զգացվել է 200 մ հեռավորության վրա։
Պայթյունի հետևանքով ոստիկանության 2 աշխատակիցներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Օկտոգոնի հիվանդանոց։
Նախնական տվյալների համաձայն՝ խանութներից մեկի առաջին հարկում ինչ-որ բան է պայթել։ Իսկ սոցցանցերում հաղորդվում է մայթերին պառկած բազմաթիվ անշաչժ մարդկանց մասին։
Ոստիկանությունը փակել է պայթյունի վայր տանող բոլոր փողոցները։