Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դիվանագիտական թաղամասում հզոր պայթյուն է գրանցվել։ Այս մասին հայտնում են աֆղանական ԶԼՄ֊ները։
Ըստ նրանց տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել Քաբուլի կենտրոնում գտնվող Մանդավի շուկայի մերձակայքում՝ ոստիկանական շենքի տարաքի մոտ։ Առնվազն 1 մարդ վիրավոր է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի ՊՆ֊ը հայտնել էր, որ Քաբուլի արևելքում ականի պայթյունի հետևանքով զոհվել էր 9 մարդ։