211652_close_icon
views-count35930 դիտում article-date 13:54 07-06-2017

Խոշոր ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. բախվել են «06»-ն ու Opel-ը. Opel-ում էլ հրդեհ է բռնկվել, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Վանաձորի բնակիչ՝ 23-ամյա Լիլիթ Ազարյանի վարած Opel մակնիշի 35 FO 234 համարանիշի և Լոռու մարզի Շենավան գյուղի բնակիչ՝ 53-ամյա Պարգև Դունամալյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CՍ 475 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, իսկ Opel-ում առաջացել է հրդեհ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի պետ Սերոբ Գաբրիելյանի և Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Այս պահին ՃՈ տեսուչ Գագիկ Գասոյանի և հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից վթարի վայրում տեղազննություն է կատարվում։ Փաստի առթիվ հետաքննիչ Ռ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր