211652_close_icon
views-count37654 դիտում article-date 18:01 04-06-2017

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են ВАЗ 21099-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Պարույր Թորոսյանի վարած ЗИЛ մակնիշի 28 ՍՏ 309 համարանիշի և Բյուրական գյուղի բնակիչ, 30-ամյա Անիվարդ Թորոսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 CՏ 903 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել քարով՝ կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով ВАЗ 21099-ի վարորդ Ա. Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչը տեղում պարզել է, որ ВАЗ 21099-ը ԱՊՊԱ չի ունեցել: 2 ավտոմեքենաներն էլ հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր