211652_close_icon
views-count11952 դիտում article-date 19:49 28-05-2017

Դեպի Թուրքիա ուղևորվող ինքնաթիռը վեճի պատճառով վայրէջք է իրականացրել Կրասնոդարում

Մոսկվայից թուրքական Բոդրում հանգստավայր չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է իրականացրել Կրասնոդարում: վայրէջքի պատջառը եղել է ուղևորներից մեկի անադեկվատ պահվածքն է եղել: Այս մասին գրում է Interfax-ը: «Մոսկվա-Բոդրում չվերթի ուղևորներից մեկը, ամենայն հավանականությամբ, չարաշահելով թունդ ալկոհոլային խմիչքներ դեռ թռիչքից առաջ, անադեկվատ պահվածք է ցուցաբերել և Կրասնոդարին մոտենալու ժամանակ կռիվ սկսել հարևանների հետ», - հաղորդել է աղբյուրը: Բորտուղեկցորդներին չի հաջողվել կարգի հրավիրել տղամարդուն, և ինքնաթիռի հրամանատարը որոշել է ընդհատել չվերթը: Ինքնաթիռը վայրէջք է իրականացրել Կրասնոդարի «Պաշկովսկի» օդանավակայանում, որտեղ անհանգիստ ուղևորին հանձնել են քաղաքի ոստիկանության աշխատակիցներին: Դրանից հետո ինքնաթիռը շարունակել է չվերթը դեպի թուրքական հանգստավայր: Աղբյուրը ավիաընկերության անվանումը չի նշել:

Նմանատիպ նյութեր