211652_close_icon
views-count68571 դիտում article-date 00:25 28-05-2017

Լոռու մարզում բախվել են 07-ը, Mercedes-ը և Լոռու մարզի դատարանի նախագահի Hyundai-ը. ավտոմեքենաները վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Արջուտ գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 AV 444 համարանիշի, Mercedes մակնիշի 35 AD 059 համարանիշի և Hyundai Elantra մակնիշի 028 SS 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել և ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրակարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ- փրկարարաները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով Hyundai ավտոմեքենան հաշվառված է Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանի հաշվեկշռում և սպասարկում է դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորների մեջ է դատարանի նախագահի վարորդը, իսկ դատարանի նախագահը ավտոմեքենայում չի եղել: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր