211652_close_icon
views-count2708 դիտում article-date 14:07 27-05-2017

Նախարարության աշխատակազմի ստորաբաժանումները և ճանշիններն ակտիվ մասնակցում են համապետական շաբաթօրյակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կառավարության նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները ևս մասնակցում են համապետական շաբաթօրյակին: Արտաշատի խճուղում՝ Նորագավիթին հարող տարածքում, այսօր առավոտից նախարարության աշխատակազմի աշխատակիցները ձեռնամուխ են եղել տարածքի մաքրման և աղբահեռացման մեծածավալ աշխատանքներին: Համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցում են նաև միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն սպասարկող շուրջ 35 կապալառու կազմակերպությունների՝ ճանշինների աշխատակիցները: Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր