211652_close_icon
views-count4064 դիտում article-date 16:58 25-05-2017

Դեսպան Մկրտչյանը Լիբանանի բանակի հրամանատարին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող ներկա ռազմական իրավիճակը

Մայիսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Ժոզեֆ Աունի հետ: Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Ժոզեֆ Աունին փոխանցեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շնորհավորական ուղերձը Լիբանանի բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ գործունեություն: Ժոզեֆ Աունը ներկայացրեց Լիբանանի բանակի առջև ծառացած խնդիրները, որոնք առնչվում են երկրի սահմանների և ներքին անվտանգության ապահովմանը: Քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության և առաջիկայում այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հարցեր: Երկուստեք անդրադարձ կատարվեց բանակաշինության խնդիրներին՝ արդի մարտահրավերներին դիմակայելու պատրաստականության տեսանկյունից: Դեսպան Մկրտչյանը զրուցակցին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ներկա ռազմական իրավիճակի, Արդբեջանի կողմից մշտապես ձեռնարկվող սադրանքների և ապակայունացնող գործողությունների մասին: Նպատակահարմար դիտարկվեց առաջիկայում փոխայցելությունների միջոցով խթանել երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում:

Նմանատիպ նյութեր