211652_close_icon
views-count44573 դիտում article-date 10:21 25-05-2017

Գեղարքունիքի մարզպետի հավանական թեկնածուն քիչ առաջ այցելեց ՀՀ կառավարություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ՀՀ կառավարություն այցելեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Բոթոյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով Կ. Բոթոյանը նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունները հաստատեց նաև Կ. Բոթոյանը և հայտնեց, որ ինքը պատրաստ է որպես Գեղարքունիքի մարզպետ աշխատելու` ի բարօրություն մարզի բնակչության: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորության թեկնածուների մեջ էր նաև Կ. Բոթոյանը, ով համարվում էր ֆավորիտ և ի տարբերություն շատ կուսակցությունների ու նրանց անդամների հնչեցրած ամպագոռգոռ հայտարարությունների՝ նա բարձր ձայներ հավաքեց, ինչը հուշում է այն մասին, որ Գեղարքունիքի մարզում Կ. Բոթոյանը ոչ միայն ճանաչված, այլև սիրված անձնավորություն է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր