211652_close_icon
views-count66422 դիտում article-date 08:12 21-05-2017

Այսօրվա «ոսկե երիտասարդների հաբլաբը» ղեկավարել է Երևանի ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 50 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները հիմնականում եղել են երիտասարդներ, որոնց մի մասը չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ, կեսգիշերից հետո ավտոմեքենաների վրա տեղադրված գերհզոր ձայնային ազդանշաններով շրջել են մայրաքաղաքով՝ խանգարելով բնակչության անդորրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդների մի մասը իրենց ավտոմեքենաներով արդեն մի քանի անգամ հանգրվանել են «գաի պլաշչադկաներում», սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «կամիր կովի նման իրենց կաշին չեն փոխում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկվա «ռեյդի» արդյունքում «պլաշչադկա» տեղափոխված վարորդների մեծ մասը փորձել են ճանապարհային ոստիկաններին համոզել, որպեսզի իրենց «երկաթյա նժույգները» չտեղափոխվեն «գաի պլաշչադկա։ Սակայն ՃՈ ծառայողները չեն պատասխանել ոչ մի հեռախոսազանգերի ու երիտասարդ օրինախախտ վարորդները գլխիկոր «խոնարվել են ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ»։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները ու պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է հենց նրանց շահերից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօրվա «հաբլաբը» ղեկավարել է Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր