30304 դիտում
11:46 16-09-2015
Որտե՞ղ և ինչի՞ համար են Երևանի «ոսկե երիտասարդների» մեքենաները տեղափոխվել. «գաի» տղաները դատարկեցին նրանց «ոսկե» դրամապանակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 88 DO 888 համարանիշի, Mercedes ML 500 մակնիշի 96 AԼ 666 համարանիշի, Mercedes G 500 (յաշիկ) մակնիշի 29 ԼՍ 761 համարանիշի, Mercedes մակնիշի 34 TՍ 593 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Porsche Cayenne-ի վրա վարորդը տեղադրել է մեկ այլ ավտոմեքենայի համարանիշ, իսկ մնացած մեքենաների վարորդները տրանսպորտային միջոցը վարել են՝ իրենց մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական:
Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 100-200 հազարական դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և վարորդներին հորդորում է, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, մեկ այլ տրանսպորտային միջոցի համարանիշները չտեղադրեն իրենց մեքենաների վրա:
Աշխատանքների հսկողությունը ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ դրվել է ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի վրա: Վերջինիս հանձնարարականով էլ Երևանում աշխատանքները ղեկավարում է Երևանի ՃՈ պետ, ոստիկանության մայոր Արման Հակոբյանը, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+