211652_close_icon
views-count3906 դիտում article-date 17:55 20-05-2017

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացել է հնդկական բանակի փորձին և ռազմաարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար մայիսի 16-ից 20-ը աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, տարբեր զորավարժությունների և վարժանքների, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, իրավապայմանագրային դաշտն ամրապնդելու, երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ձևաչափը շարունակելու և ՄԱԿ-ի շրջանակներում շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։ Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Հնդկաստանի տարբեր քաղաքներում տեղակայված զինվորական ստորաբաժանումներ և ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ, ծանոթացել Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքին, քննարկել այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու փոխշահավետ տարբերակներ։

Նմանատիպ նյութեր